VivaCell-MTS–ն ողջունում է Հայաստանում բիզնեսի զարգացման ցանկացած միտում
22.07.2015,
20:17
VivaCell-MTS հայկական բջջային օպերատորը ողջունում է Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում զարգացման ցանկացած միտում, հայտնել է «ԱՌԿԱ» գործակալությանը կազմակերպության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը` մեկնաբանելով «Orange Արմենիա» և Ucom ընկերությունների միջև գործարքի վերաբերյալ բանակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS հայկական բջջային օպերատորը ողջունում է Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում զարգացման ցանկացած միտում, հայտնել է «ԱՌԿԱ» գործակալությանը կազմակերպության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը` մեկնաբանելով «Orange Արմենիա» և Ucom ընկերությունների միջև գործարքի վերաբերյալ բանակցությունները։
«Orange Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը չորեքշաբթի հայտնել էր, որ Orange խումբը բանակցություններ է վարում Ucom ընկերության հետ «Orange Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի վաճառքի մասին։
«VivaCell-MTS ողջունում է Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում զարգացման ցանկացած միտում, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում», – նշել է Իսահակյանը։
Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 95 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։-0-
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-