Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՎՏԲ բանկը ներկայացրել է Հայաստանում բանկի գլխավոր տնօրեն – վարչության նախագահին

26.10.2012, 14:46
ՎՏԲ Բանկի դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար - ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինն ուրբաթ ներկայացրեց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևին։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Բանկի դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար - ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինն ուրբաթ ներկայացրեց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևին։

«Գուսևը բանկային համակարգում աշխատանքի բավականին լուրջ փորձ ունի, այդ իսկ պատճառով մենք վստահ ենք, որ բանկը նրա ղեկավարությամբ կշարժվի դեպի այն խնդիրները և նպատակները, որոնք մենք դրել ենք բանկի առջև»,– ասաց նա լրագրողներին։

Յակունինն այդ կապակցությամբ պարզաբանել է, որ բանկի առջև դրված խնդիրները բավականին հավակնոտ են։ «Ներկայում մենք ծրագրում են մշակել և վերանայել բանկի ռազմավարությունը հաջորդ երեք–հինգ տարիների համար»,– ասել է նա։

Նշելով, որ գործող ռազմավարությունն ավարտվում է 2013 թվականին` ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահը հույս է հայտնել, որ Գուսևն ակտիվ մասնակցություն կունենա ռազմավարության ինչպես մշակման, այնպես էլ դրա հաջող իրագործման հարցում։

Յուրի Գուսևն աշխատում է ՎՏԲ խմբում 2008 թվականից՝ հանդիսանալով Մոսկվայում Գլխամասային բանկի աշխատակից: 2009 թվականից ղեկավարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը: 2010-ից դարձել է բանկի տնօրինության անդամ, իսկ 2012թ. փետրվարի 1-ից կատարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահի պաշտոնը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 69 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում:  -0-