Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 29, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին

Այսօր, 15:58
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված փաթեթային առաջարկ, որը ներառում է հաշվարկային հաշիվ, բիզնես քարտ և հեռահար բանկային սպասարկման համակարգ
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված փաթեթային առաջարկ, որը ներառում է հաշվարկային հաշիվ, բիզնես քարտ և հեռահար բանկային սպասարկման համակարգ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Առաջարկը միտված է բանկային սպասարկման գործընթացի պարզեցմանը, հիմնական ծառայությունների ծախսերի նվազեցմանը և փոքր բիզնեսի ֆինանսական կառավարման արդյունավետության ու հարմարավետության բարձրացմանը։

Հատուկ առաջարկի շրջանակում հաճախորդը հնարավորություն է ստանում բացել մեկ հաշվարկային հաշիվ ՀՀ դրամով, ձևակերպել հաշվին կցված մեկ MIR բիզնես քարտ, ինչպես նաև միանալ «Բանկ-հաճախորդ» հեռահար բանկային սպասարկման համակարգին։ Սա հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարել միջոցները, իրականացնել գործարքներն՝ օնլայն և վերահսկել ֆինանսական հոսքերը՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության։ Փաթեթի տարեկան արժեքը կազմում է 30 հազար ՀՀ դրամ։ Նախատեսված է նաև ամսական վճարման հնարավորություն՝ ամսական 3 հազար ՀՀ դրամ։

«Մենք ձգտում ենք անհատ ձեռնարկատերերի համար բանկային ծառայությունները դարձնել առավել հարմարավետ և հասանելի։ Փաթեթային առաջարկը միավորում է հիմնական ծառայությունները մեկ փաթեթի շրջանակում՝ հնարավորություն տալով հաճախորդներին խնայել ժամանակ և օպտիմալացնել ծախսերը, ինչպես նաև կենտրոնանալ իրենց բիզնեսի զարգացման վրա՝ ֆինանսների առավել պարզ և արդյունավետ կառավարման շնորհիվ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Բանկը միաժամանակ նվազեցրել է անհատ ձեռնարկատերերի համար հեռահար բանկային սպասարկման համակարգը միացնելու միջնորդավճարը․ ամսական միջնորդավճարը կազմում է 2 հազար, իսկ տարեկանը՝ 20 հազար ՀՀ դրամ։

Հատուկ առաջարկի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: