Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+36

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդը ապառիկ կարգով գնում է կատարել և ավտոմեքենա է շահել

04.03.2013, 19:16
Մարտի 2-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ամփոփեց 2012 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 28-ը ապառիկ վարկավորման շրջանակներում անցկացված ակցիայի արդյունքները:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդը ապառիկ կարգով գնում է կատարել և ավտոմեքենա է շահել
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 2-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ամփոփեց 2012 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 28-ը ապառիկ վարկավորման շրջանակներում անցկացված ակցիայի արդյունքները:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, նշված ժամանակաշրջանում հաճախորդները, ովքեր ապառիկ կարգով ձեռք են բերել տարաբնույթ ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ ակցիայի ընթացքում համագործակցող խանութ-սրահներից, ստանում էին նվերներ անմիջապես խանութ-սրահում, իսկ 200 000 ՀՀ դրամ և ավել գնումներ կատարելիս նրանք նաև ավտոմատ կերպով դառնում էին ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր մրցանակի`«Kia Picanto» ավտոմեքենայի խաղարկման մասնակից:

Ակցիայի պայմանների համաձայն ավտոմեքենայի խաղարկությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի 2221 հաճախորդների միջև տեղի ունեցավ մարտի 2-ին Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում: Ավտոմեքենայի խաղարկության հաղթողը որոշվեց հատուկ հանձնաժողովի ներկայությամբ պատահական վիճակահանության սկզբունքով: Ավտոմեքենայի երջանիկ սեփականատեր դարձավ Գյումրի քաղաքի բնակիչ Սահակյան Ռազմիկը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևն ասաց. «ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է անցկացնել ակտիվ մարքետինգային քաղաքականություն, օրեցօր շահելով նոր և առկա հաճախորդների լոյալությունը: Մենք կշարունակենք անց կացնել նաև այլ միջոցառումներ, որպեսզի կարողանանք ուրախացնել մեր հաճախորդներին ոչ միայն ինչ-որ առավելություններով, այլև արժեքավոր մրցանակներով: Մենք սրտանց շնորհավորում ենք մեր մրցանակակրին և ցանկանում ենք հետագա հաջողություններ»:

Ուղիղ եթերի ընթացքում խաղարկվեցին նաև 5 հավաստագրեր ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով ներդնել ավանդ (+1% գործող տոկոսադրույքին) կամ ձևակերպել վարկ (-1% գործող տոկոսադրույքից):

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման ծրագիրը մեկնարկել էր 2012 թվականին և տվյալ պահին առաջատար դիրքերում է Հայաստանի ապառիկ վարկավորման շուկայում, զբաղեցնելով 2-րդ տեղը տվյալ ցուցանիշով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–