Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկին նվազեցնում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքները

05.06.2018, 13:46
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքների, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների հերթական նվազման մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկին նվազեցնում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքների, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների հերթական նվազման մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպել հետևյալ շահավետ պայմաններով`

•        2%* ՀՀ դրամով վարկերի համար, 1%* ԱՄՆ դոլարով վարկերի համար,

•        վարկը տրամադրվում է ոսկու արժեքի մինչև 150% - ի չափով,

•        վարկի մարման ժամկետ՝ մինչև 5 տարի, ընդ որում վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից իր հայեցողությամբ,

•        վարկի գումար՝ մինչև 3,000,000 ՀՀ դրամ (կամ համարժեքը ԱՄՆ դոլարով):

«Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերի համար: Տեղափոխելով իրենց ոսկյա իրերի գրավով վարկերը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ստանալ վարկի գումար՝ գրավի արժեքի մինչև 30%-ով ավելի չափով»,– նշվում է հաղորդման մեջ։

Ձևակերպելով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում, հաճախորդները կօգտվեն նաև հետևյալ առավելություններից` վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում; վարկի ձևակերպումը կատարվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե; վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-