ՎՏԲ-ն հերքել է Կոստինի 2011թ.-ի եկամուտների վերաբերյալ Forbes-ի տվյալները
19.11.2012,
11:52
Forbes հանդեսի կողմից ներկայացված ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինի պարգևատրման և ամենաթանկ թոփ մենեջերներ 2012-ի վարկանիշում առաջին զբաղեցնելու վերաբերյալ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, «Փրայմ» գործակալությանը հայտնել է պետական բանկի ներկայացուցիչը:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Forbes հանդեսի կողմից ներկայացված ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինի պարգևատրման և ամենաթանկ թոփ մենեջերներ 2012-ի վարկանիշում առաջին զբաղեցնելու վերաբերյալ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, «Փրայմ» գործակալությանը հայտնել է պետական բանկի ներկայացուցիչը:
Ըստ պարբերականի փորձագետների՝ Կոստինը տարեկան ընդհանուր առմամբ շուրջ 30 մլն դոլար է վաստակում, իսկ 2011թ.-ին ՎՏԲ-ի առանցքային մենեջերների ընդհանուր պարգևատրումը կազմել է ռեկորդային 194 մլն դոլար:
«Փորձագետների հաշվարկների քիչ թափանցիկ մեթոդաբանությունը ստիպեց պարբերականին անկայուն ենթադրություններ անել: Կարելի է ասել, որ թիվը բառացիորեն «առաստաղից» է վերցված: 2011թ.-ի էմիտենտի հաշվետվության համաձայն` ՎՏԲ բանկի ողջ կառավարումը, որը գլխավորում է Կոստինը, գրեթե 608 մլն ռուբլի է ստացել»,- ասել է «Փրայմի» զրուցակիցը:
«Forbes-ի տրամաբանության համաձայն, ըստ երևույթին ՎՏԲ կառավարման անդամները ստիպված են Կոստինի հետ մեկ թիմում աշխատելու պատվին գումար վճարել...»,- ավելացրել է նա:
ՖՀՄՉ-ի հաշվետվության համաձայն` ՎՏԲ Խմբի բոլոր թոփ մենեջերները (նրանց թվում են ղեկավարությունը և խմբի դուստր ընկերությունների մեծամասնության առանցքային աշխատակիցները) 2011թ.-ի արդյունքներով 5,7 մլրդ ռուբլի են վաստակել։
«Հավանաբար, Forbes-ը կարծում է, որ Անդրեյ Կոստինը և Միխայիլ Կուզովլևը (ՎՏԲ Խմբի մեջ մտնող Մոսկվայի Բանկի ղեկավար.- Խմբ.) միասին վաստակել են իրենց գործընկերների ողջ եկամուտի գրեթե մեկ քառորդը: Նման տրամաբանությունը բացարձակ սխալ է և հաշվարկների, իսկ գլխավորը՝ ողջամտության առումով»,- նշում են ՎՏԲ-ից:
«Փրայմ» գործակալությունը դեռևս չի տիրապետում վարկանիշի մյուս մասնակիցների մեկնաբանություններին: -0-