Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի միջև անցկացվեցին մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը

01.12.2014, 18:45
Նոյեմբերի 29-30-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի միջև անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի միջև անցկացվեցին մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 29-30-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի միջև անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ Մրցաշարի արդյունքում երրորդ տեղը զբաղեցրեց բանկի Փոքր բիզնեսի վարչության թիմը, երկրորդ տեղը` Մանրածախ վաճառքների բաժնի ապառիկ վարկավորման խմբի թիմը: Մրցաշարի հաղթողն ու ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթակիր դարձավ Բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի և Գործառնական դեպարտամենտի միացյալ թիմը: Թիմերին երկրպագելու էին եկել բանկի աշխատակիցները Երևանից ու Հայաստանի շրջաններից: Լավագույն ռմբարկու ճանաչվեց 17 գոլի հեղինակ դարձած Փոքր բիզնեսի վարչության պետ Խաչիկ Ներկարարյանը: Մրցաշարի բոլոր մրցանակակիրները ստացան նվերներ կազմակերպիչներից: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։ Բանկն ունի երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը՝ 67 մասնաճյուղ: -0-