Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորման բացառիկ ծրագիր է գործարկել

28.07.2017, 12:35
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորման բացառիկ ծրագիր է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:

Բանկի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, այսուհետ փոքր բիզնեսի հաճախորդ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կունենան հնարավորություն ստանալու անգրավ վարկեր՝ առանց հաճախորդի գործունեության ֆինանսական մանրակրկիտ վերլուծության` մինչև 7 մլն. ՀՀ դրամ սկսած 13.9% տոկոսադրույքից։ Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է ընդամենը 8-ից 10 ժամվա ընթացքում հեշտացված ընթացակարգով:

Մասնավորապես, մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկերը տրամադրվում են  Բանկի պահանջներին համապատասխանող ընդամենը 1 երաշխավորի առկայությամբ, իսկ 1 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկերը` 2 երաշխավորների առկայությամբ: Վարկերը տրամադրվում են ինչպես բիզնես խնդիրների լուծման (շրջանառվող և հիմնական միջոցների համալրման), այնպես էլ այլ բանկերում և վարկային կազմակերպություններում առկա վարկային պարտավորությունների մարման նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-