Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՎՏԲ-Հայաստան Բանկը Telcell ընկերության հետ համատեղ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան

01.10.2014, 17:46
ՎՏԲ-Հայաստան Բանկը Telcell ընկերության հետ համատեղ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը Telcell ընկերության հետ համատեղ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Telcell ընկերության հետ համատեղ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Բանկի հաճախորդները 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, հաճախ կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի 49 մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմինալների միջոցով, ստանում են հնարավորություն շահելու նվերներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ակցիայի մասնակից հնարավոր է դառնալ` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմինալների միջոցով բանկի քարտային/բանկային/ավանդային հաշիվների համալրման և վարկերի մարման, Պետավտոտեսչության տուգանքների մարման, ավտոկայանատեղերի համար վճարման (Parking City), խմբավորված տեսքով կոմունալ վճարումների իրականացման պարագայում:

Ակցիայի ավարտին առավելագույն քանակի վերոնշյալ տիպի գործարքներ իրականացրած 100 հաճախորդները կմասնակցեն 3 արժեքավոր մրցանակների` ֆոտոխցիկի, սմարթֆոնի, պլանշետի խաղարկությանը:

Կատարված վճարումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 19:00-ն, շաբաթ օրը` ժամը 09:00-ից 18:00-ն, մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` ժամը 09:00-ին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում Telcell տերմինալների տեղակայման և ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկութուններ կարելի է ստանալ բանկի կայքում`«Ակցիաներ և հատուկ առաջարկներ» բաժնում կամ զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայություն` 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 312,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 268,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 230,3 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 44 մլրդ դրամ ($1 – 407,58 դրամ):-0-