ՎԶԵԲ-ը 3,8 մլն դոլար կտրամադրի «Սարանիստ» ընկերությանը
10.07.2013,
16:02
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 3,8 մլն դոլար է տրամադրելու ապակյա տարաներ արտադրող «Սարանիստ» ընկերությանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 3,8 մլն դոլար է տրամադրելու ապակյա տարաներ արտադրող «Սարանիստ» ընկերությանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, տրամադրած միջոցները կուղղվեն երկու լրացուցիչ հոսքագծերով վառարանների կառուցմանը և արտադրամասը ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան վերազինելուն, ինչը թույլ կտա նվազեցնել հումքի կորուստները և էլեկտրաէներգիայի սպառումը։
Ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունը կարող է ավելացնել արտադրության ծավալները` օժանդակելով հայկական և վրացական շուկաներում աճող պահանջարկի բավարարմանը և ավելի թանկ ներկրվող ապակե տարայի այլընտրանք առաջարկելով։
Ավելի վաղ ՎԶԵԲ–ն օժանդակել է ընկերությանը նաև կառավարման տեղեկատվական համակարգերի կատարելագործման հարցում «Փոքր բիզնեսի աջակցություն» նախաձեռնության շրջանակներում։
«Մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունն այն հաճախորդների հետ, ովքեր ընդլայնում են արտադրությունը, բարելավում են որակն ու արդյունավետությունը և զարգանում են` անցնելով փոքր ընկերությունից մինչև ոլորտի առաջատար ընկած ուղին։ Այս ծրագիրը ՎԶԵԲ–ի` արտադրության ոլորտի աջակցության հարցում ներգրավվածության գերազանց օրինակ է»,– ասել է Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի գծով տնօրեն Բրունո Բալվաները։
1989թ.-ին հիմնադրված «Սարանիստ» ընկերությունը Հայաստանում կրեմնիումի և գունավոր ապակու արտադրությամբ զբաղվող առաջատար ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունն արտադրում է հասարակ և գունավոր ապակե շշեր և տարաներ, որոնք ոչ միայն վաճառվում են Հայաստանում, այլև արտահանվում են Վրաստան:
ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ներդրողներից մեկն է: Երկրում իր գործունեության սկզբից՝ 1992 թ.-ից և մինչ օրս ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 400 մլն եվրո ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկ և ենթակառուցվածքային բնագավառներում իրականացվող ավելի քան 100 ծրագրերում: Միաժամանակ ներդրումների շուրջ 92 տոկոսն ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանը:-0-