Walmart–ը մեղադրել է Visa–ին հավելավճարների ավելացման մեջ և պահանջում է վերադարձնել 5 մլրդ դոլարը
28.03.2014,
12:37
Walmart համաշխարհային խոշորագույն առևտրային ցանցը մտադիր է միջազգային Visa վճարային համակարգից ավելի քան 5 մլրդ դոլար գանձել բանկերի հետ պայմանավորվածությամբ մի քանի տարիների ընթացքում պլաստիկ քարտերով հաշվարկների ժամանակ միջբանկային կոմիսիոն վճարների ավելացման համար, հաղորդում է Փրայմը` հղում անելով AFP–ին։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Walmart համաշխարհային խոշորագույն առևտրային ցանցը մտադիր է միջազգային Visa վճարային համակարգից ավելի քան 5 մլրդ դոլար գանձել բանկերի հետ պայմանավորվածությամբ մի քանի տարիների ընթացքում պլաստիկ քարտերով հաշվարկների ժամանակ միջբանկային կոմիսիոն վճարների ավելացման համար, հաղորդում է Փրայմը` հղում անելով AFP–ին։
Հայցում Walmart–ը նշում է, որ Visa–ն բանկերի հետ համատեղ այնպիսի կանոններ էին սահմանում, որոնք թույլ չեն տալիս ռիթեյլերներին պաշտպանվել այդպիսի հավաքագրումներից։
«Visa–ն օգտագործել է գների ֆիքսման սխեմաներ, որ սահմանի, պահպանի և ամրապնդի իր իշխանությունը շուկայում»,– ասվում է Walmart–ի հայտարարությունում։
Ռիթեյլերի գնահատմամբ, նրա վնասը Visa–ի գործողություններից 2004-2012 թվականներին գերազանցել է 5 մլրդ դոլարը։
Հայցվորը նաև մեղադրել է Visa–ին նրա քարտերի ոչ բավարար հուսալիության մեջ, որոնց վրայի մագնիսային ժապավենի տեխնոլոգիան «հուսալի չէ», ինչը Walmart–ի կարծիքով դյուրացնում է տվյալների թալանի և քարտերով խարդախությունների հավանականությունը։
Walmart–ը զգուշացրել է վճարային համակարգի ղեկավարությանը, նկատելով, որ ունենալով խոշորագույն առևտրային ցանց ԱՄՆ–ում և աշխարհում, կարող է իրեն թույլ տալ հրաժարվել Visa քարտեր ընդունելուց։ -0-