Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Wyndham Hotels & Resorts խոշոր հյուրանոցային ցանցը պատրաստվում է դուրս գալ հայկական շուկա

28.02.2019, 12:28
Wyndham խոշոր հյուրանոցային ցանցը գալիս է Հայաստան։
Wyndham Hotels & Resorts խոշոր հյուրանոցային ցանցը պատրաստվում է դուրս գալ հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. Wyndham Hotels & Resorts խոշոր հյուրանոցային ցանցը պատրաստվում է դուրս գալ հայկական շուկա ընդլայնման 2019թ.–ի ծրագրի շրջանակում, հաղորդում է Albawaba.com արաբական հրատարակությունը։

Ըստ տվյալների, ցանցի ղեկավարությունը 2019թ.–ին նախատեսում է ընդլայնվել մի շարք ուղղություններով, այդ թվում` դեպի Կրետե (Հունաստան), Նիկոսիա (Կիպրոս), Թբիլիսի (Վրաստան) և Երևան (Հայաստան)։

Wyndham Hotels & Resorts ընկերությունն ունի մոտ 9200 հյուրանոց ավելի քան 80 երկրներում` շարունակելով սրընթաց աճը Մերձավոր Արևելքում, Եվրասիայում և Աֆրիկայում (EMEA):

Ակտիվ աճը EMEA տարածաշրջանում սկսվեց 2018թ.–ի ապրիլին տարածաշրջանում նախագահ և կառավարող տնօրենի պաշտոնում Դմիտրիս Մանիկիսի նշանակումից հետո։ Wyndham Hotels & Resorts–ի ընդլայնումը ներառեց մի շարք կարևոր երկրներ` Հունաստան, Գերմանիա, Պորտուգալիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Վրաստան և Ռուսաստան, ինչպես նաև Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Հնդկաստան։–0–