Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում պաղպաղակ արտադրողներից շատերի մոտ խախտումներ են բացահայտվել. ուսումնասիրություն

13.06.2014, 18:43
Հայաստանում անցկացված ուսումնասիրության արդյունքում պաղպաղակ արտադրողներից շատերի մոտ տարբեր խախտումներ են հայտնաբերվել, ուրբաթ լրագրողներին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Հայաստանում պաղպաղակ արտադրողներից շատերի մոտ խախտումներ են բացահայտվել. ուսումնասիրություն
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անցկացված ուսումնասիրության արդյունքում պաղպաղակ արտադրողներից շատերի մոտ տարբեր խախտումներ են հայտնաբերվել, ուրբաթ լրագրողներին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով` ուսումնասիրությունն անցկացվել է պաղպաղակի առաջատար արտադրողների շրջանում, խախտումները վերաբերել են դրոշմակնիքի կանոններին, պատրաստման ժամկետի մասին տեղեկատվության բացակայությանը, այդ տեղեկատվության անընթեռնելիությանը, սննդային հավելումների մասին տեղեկատվության բացակայությանը։

Արտադրողների շրջանում հիմնական և ամենատարածված խախտումը, ըստ Պիպոյանի, պաղպաղակում բուսայուղի մեծ քանակությունն է։ Նրա խոսքով` բուսայուղի ավելացումից հետո փոխվում է նաև ապրանքային միավորի տեսակը, և այդ մասին հարկավոր է նշել փաթեթավորման վրա։

«Բավարար չէ միայն նշել, որ պաղպաղակը պարունակում է բուսայուղ, առաջին հերթին բուսայուղի ավելացումից հետո միանգամից փոխվում է ապրանքի տեսակը, հարկավոր է մեծ տառատեսակով գրել ոչ թե «պաղպաղակ», այլ` «պաղպաղակ բուսայուղով»։ Եվ երկրորդը` երբ գրում են, որ պաղպաղակի բաղադրության մեջ բուսայուղ կա, ապա սպառողները հաճախ անգամ չեն էլ կարդում այդ նշումը» –նշեց փորձագետը։

Նրա խոսքով` սպառողը պետք է նախազգուշացվի և պաշտպանվի հնարավոր վտանգից, որը սպառնում է նրա առողջությանը։

«Սննդային թունավորումը կարող է լուրջ չլինել, սակայն հնարավոր է թեթև տկարություն։ Այդ պատճառով շատ կարևոր է իմանալ, թե ինչ ես ուտում, այլ ոչ թե ուտել բուսայուղով պաղպաղակ`կարծելով, որ այն բնական է», – ասաց փորձագետը։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության` ներկրվող պաղպաղակի հետ կապված խնդիրների մասին հարցին` փորձագետը նշեց, որ արտասահմանյան արտադրողները ևս որոշակի խնդիրներ ունեն, սակայն, Պիպոյանի խոսքով, համապատասխան ուսումնասիրություն դեռ չի անցկացվել։–0–