Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի արժեքը փետրվարին իջեցվել է 10%-ով

11.02.2013, 17:27
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի գնի նվազեցման մասին:
Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի արժեքը փետրվարին իջեցվել է 10%-ով
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի գնի նվազեցման մասին:

«Համապատասխան «ՀԿԵ» ՓԲԸ ճկուն սակագնային քաղաքականությանը՝ տոմսերի գները փետրվարին կլինեն 10%-ով ցածր»,– նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Այսպիսով, Երևանից Թբիլիսի հասնելու համար ընդհանուր վագոնի ուղևորները փետրվարին կվճարեն 7 660 դրամ, կուպեի մեկ տոմսի արժեքը կկազմի 11 610 դրամ, իսկ ննջավագոնի մեկ տոմսը կարժենա 16 030 դրամ:    

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—