Yerevan Mall առևտրաժամանցային կենտրոնի կառուցումը մոտ 50 մլն դոլար է արժեցել
20.02.2014,
19:33
Yerevan Mall առևտրաժամանցային կենտրոնի կառուցումը մոտ 50 մլն դոլար է արժեցել, հայտնեց ԱԿ–ի տնօրեն Վազրիկ Սեկոյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Yerevan Mall առևտրաժամանցային կենտրոնի կառուցումը մոտ 50 մլն դոլար է արժեցել, հայտնեց ԱԿ–ի տնօրեն Վազրիկ Սեկոյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
«ԱԿ–ի սեփականատերերը երեք արտասահմանյան ընկերություններ են և Նորայր Խաչատրյանին պատկանող մեկ հայկական ընկերություն»,– հինգշաբթի ասաց Սեկոյանը լրագրողներին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` կենտրոն կատարած այցի ժամանակ։
Առևտրային և ժամանցային խոշորագույն Yerevan Mall կենտրոնի բացումը կկայանա փետրվարի 21–ին։
Տնօրենի խոսքով` Yerevan Mall–ը կդառնա Հայաստանի խոշորագույն առևտրային կենտրոնը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 66 հազար քմ, որոնցից 33 հազար քմ-ն վարձակալած տարածքներ են։
«Yerevan Mall–ը եվրոպական չափանիշներով կառուցված առևտրային–ժամանցային կենտրոն է, որի տանիքի տակ 120 վարձակալներ կսկսեն կամ կշարունակեն իրենց բիզնեսը, և, ամենակարևորը, այստեղ կստեղծվեն մոտ 200 նոր աշխատատեղեր»– ասաց Սեկոյանը։
Նա ավելացրեց նաև, որ առևտրային կենտրոնի կառավարումը կիրականացվի եվրոպական չափանիշներով։ Խորհրդատուն կլինի «Տրիգրանիտ» հայտնի ընկերությունը։
Սեկոյանն ավելացրեց նաև, որ ԱԿ–ն չի վախենում, թե կարող են վաճառքների ծավալների հետ կապված խնդիրներ առաջանալ։
«Մենք չենք վախենում, քանի որ կարծում ենք, որ բիզնեսը կարող է առաջ գնալ ճիշտ սերվիսի և լավ կազմակերպվածության շնորհիվ։ Մենք առավելագույն ուշադրություն ենք դարձրել այդ բաղադրիչներին, հաշվի ենք առել եվրոպական չափանիշներ, կառավարման մոդել ընտրելիս ընտրել ենք այնպիսի ընկերություն, որը մեծ փորձ ունի Եվրոպայում»,– ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը։
Առևտրային կենտրոնի սահմաններում շահագործման կհանձնի նաև Հայաստանի խոշորագույն ժամանցային կենտրոնը, սակայն միջազգային օպերատորների հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել։ -0-