Երևանը փորձաքննություն է անցկացնում ՌԴ–ի կողմից հայկական ձկան ներկրման արգելքի կապակցությամբ
19.09.2012,
17:58
Հայաստանի գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը ներկայում հայկական չորս ձկնաբուծական ընկերությունների արտադրանքի փորձաքննություն է անցկացնում։ Վերջինների նկատմամբ գործում է ՌԴ–ի կողմից սահմանած արգելքը թարմ ձկան ներկրման նկատմամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Պետտեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը ներկայում հայկական չորս ձկնաբուծական ընկերությունների արտադրանքի փորձաքննություն է անցկացնում։ Վերջինների նկատմամբ գործում է ՌԴ–ի կողմից սահմանած արգելքը թարմ ձկան ներկրման նկատմամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Պետտեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը։
Ռոսսելխոզնադզորն Իսլանդիայից (Vinnslustodin HF ձեռնարկությունից) և Հայաստանից («Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ–ից) ներկրված ձկնամթերքում մանրէների ուժեղացված վերահսկողության ռեժիմում աղիքային ցուպիկի առկայության կրկնակի բացահայտման կապակցությամբ սեպտեմբերի 27–ից ժամանակավոր սահմանափակումներ է դնում այդ գործարաններից ՌԴ ներկրվող արտադրանքի նկատմամբ։Ի պատասխան՝ Հայաստանի Ձկնարդյունաբերողների ասոցիացիան նամակ է ուղղել գյուղատնտեսության նախարարություն՝ դեպի ՌԴ ձկան ներկրումն արգելելու հետ կապված:
Պիպոյանի խոսքով, Ռուսաստանը հայտարարել է աղիքային ցուպիկի հայտմաբերման մասին ձկնաբուծական 22 գործարաններից չորսի («Ակվատեխավտոմատիկա», «Յունիֆիշ», «Դիմիտրի» և «Գոս») ձկան խմբաքանակներում։
«Բարդ է հասկանալ, թե որ փուլում են առաջացել խախտումները` ներկրման ժամանա՞կ, թե խոսքը տեղական մատակարարների կողմից գրանցված խախտումների մասին է։ Երկու տարբերակն էլ հնարավոր է, որովհետև մինչև արտահանումը ձկան նշված խմբաքաակները ենթարկվել են լաբորատոր հետազոտության, և արտահանման հավաստագիրը տրվել է լաբորատոր եզրակացության հիման վրա։ Հաղորդման ստացումից հետո արդեն հաջորդ օրը մենք սկսել ենք ստուգումներ անցկացնել բոլոր չորս ընկերություններում»,– ասաց նա։
Ըստ նրա, Պետտեսչության փորձագետները ջրի և ձկան նմուշներ են վերցրել չորս ընկերություններից, բացի այդ, տեսուչները վերահսկում են այդ գործարանների ամբողջ արտադրական ընթացքը։
Պետտեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հայտնեց, որ փորձաքննությունը կավարտվի մոտ մեկ շաբաթից։
Այդ առիթով Պիպոյանը չբացառեց խախտումների հավանականությունը հենց տեղական, ռուսական մատակարարների, և ոչ թե հայկական ընկերությունների կողմից։
Պիպոյանն ավելացրեց, որ Պետտեսչությունը փորձաքննության արդյունքների իր եզրակացությունը կներկայացնի Ռոսսելխոզնադզորին, և արտադրանքում աղիքային ցուպիկի բացակայության դեպքում կդիմի հայկական ձկան ներկրման թույլտվությունը վերականգնելու կապակցությամբ։
Նա միաժամանակ նշեց, որ Պետտեսչությունը քայլեր կձեռնարկի սեփական պարտավորությունների շրջանակներում և հիշեցրեց, որ հայկական ձկան ներկրման արգելքը ժամանակավոր բնույթ է կրում։ -0-