Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Երևանի կոնյակի գործարանը 2013թ.–ին 35 հազար տոննա խաղող կգնի

08.04.2013, 15:54
Երևանի կոնյակի գործարանը 2013թ.–ին 35 հազ. տոննա խաղող կգնի, ինչը ռեկորդային ցուցանիշ է, երկուշաբթի լրագրողներին հայտնեց գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը։
Երևանի կոնյակի գործարանը 2013թ.–ին 35 հազար տոննա խաղող կգնի
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանի կոնյակի գործարանը 2013թ.–ին 35 հազ. տոննա խաղող կգնի, ինչը ռեկորդային ցուցանիշ է, երկուշաբթի լրագրողներին հայտնեց գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը։
 
«Նախկին ռեկորդային ցուցանիշը` 32 հազ. տոննան, գրանցվել էր 1998 թվականին»,– ասաց Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ ԵԿԳ–ի արտադրության ծավալները 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, աճել են 25 տոկոսով` կազմելով 3.5 մլն լիտր կոնյակ` 2011 թվականի 2.7 մլն լիտրի դիմաց։

Ինչ վերաբերում է ընթացիկ բյուջետային տարվան, ապա 2012 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի փետրվարը գրանցվել է 27 տոկոսի աճ։ Գրիգորյանի խոսքով` դա հսկայական ցուցանիշ է և կազմում է ավելի քան մեկ միլիոն լիտր կոնյակ։

«Ամենահաջող ելքի դեպքում 2013 թվականին մենք կարող ենք գրանցել 30–տոկոսանոց աճ, սակայն այդ ցուցանիշին մենք, հավանաբար, չենք հասնի»,– ասաց Գրիգորյանը` նկատելով, որ գործարանի նպատակն արտադրության ծավալի ոչ թե անվերահսկելի, այլ խելամիտ աճի ապահովումն է։

Գործարանի գործադիր տնօրենը նշեց նաև, որ ԵԿԳ–ի արտադրանքը կազմում է Հայաստանի ներքին շուկայի 19 տոկոսը։ «Երեք և հինգ աստղանի կոնյակների շարքում ԵԿԳ–ի արտադրանքը կազմում է 30 տոկոս, պրեմիում կարգի կոնյակների շարքում` 65 տոկոս, սուպերպրեմիում կարգի կոնյակների շարքում` 97 տոկոս։ Էկ ու՞ր աճենք»,– ընդգծեց ԵԿԳ–ի գործադիր տնօրենը։ Նա ավելացրեց նաև, որ ներկայում մեծ պահանջարկ է վայելու առայժմ ոչ պակաս քան 3000 դրամ արժողության կոնյակը։

Երևանի կոնյակի գործարանը հիմնվել է 1887 թվականին։ Գործարանի ժամանակակից համալիրը գոյություն ունի 1953 թվականից։ 1998 թվականի հունիսին ԵԿԳ–ն ընդգրկվել է Պեռնո Ռիկար խմբի կազմում։ Այդ կորպորացիային են պատկանում ոգելից խմիչքների մի շարք ապրանքանիշներ, և այն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ոգելից խմիչքների արտադրության և վաճառքի ցուցանիշով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵԿԳ–ն ձեռք է բերել միջազգային տենդերով` 30 մլն դոլարով։