Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Երևանի կոնյակի գործարանը 33%-ով ավելացրել է կոնյակի վաճառքը` հասցնելով 3,4 մլն. լիտրի

07.09.2012, 16:01
Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) 2011/2012 ֆինանսական տարում 33%-ով ավելացրել է կոնյակի վաճառքը` հասցնելով 3,4 մլն. լիտրի, ուրբաթ լրագրողներին ասաց գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) 2011/2012 ֆինանսական տարում 33%-ով ավելացրել է կոնյակի վաճառքը` հասցնելով 3,4 մլն. լիտրի, ուրբաթ լրագրողներին ասաց գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

«Տարին բավականին հաջող էր մեզ համար: Ընկերությանը հաջողվեց  30%-ով ավելացնել արտահանման ծավալը, կրկնապատկել շահույթը, ինչպես նաև զգալիորեն ընդլայնել «Արարատ» կոնյակների ներկայությունը ԱՊՀ երկրների առանց տուրքի ատևտրի գոտիներում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ներքին շուկայի վաճառքի ծավալները կազմել են 1,5 մլրդ դրամ՝ 2010/2011 ֆինանսական տարվա 1,06 մլրդ-ի դիմաց, իսկ ընկերության 2,4 մլրդ դրամի չափով  զուտ շահույթն աճել է՝ հասնելով 5,01 մլրդ դրամի:

Միաժամանակ Գրիգորյանը նշեց, որ հետևելով նոր ֆինանսական տարվա առաջին երկու ամիսների (հուլիս-օգոստոս) վաճառքների դինամիկային` կարելի է եզրակացնել, որ վաճառքների աճի միտումը շարունակվում է:

«Այսպես, եթե անցյալ տարվա նույն ժամանակահատվածում վաճառքների ծավալը կազմել է շուրջ 240 հազար լիտր, ապա ներկա տարում այդ թիվը հասել է 638 հազար լիտրի»,- ավելացրեց նա:

Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953 թ.-ից։ 1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։  ($1 – 411,82 դրամ է):  -0-