«Երևան ջուր» ՓԲԸ–ն 9 տարվա ընթացքում ջրամատակարարման համակարգում մոտ 11.38 մլրդ դրամ է ներդրել
01.06.2015,
18:13
«Երևան ջուր» ՓԲԸ–ն 2006-2015 թվականներին հայկական մայրաքաղաքի և հարակից գյուղերի ջրամատակարարման համակարգում ավելի քան 11.38 մլրդ դրամ է ներդրել` 7.66 մլրդ դրամի ծրագրված ցուցանիշի դեպքում, այդպիսի տվյալներ են երկուշաբթի ներկայացվել ընկերության ղեկավարության մամուլի ասուլիսում։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. «Երևան ջուր» ՓԲԸ–ն 2006-2015 թվականներին հայկական մայրաքաղաքի և հարակից գյուղերի ջրամատակարարման համակարգում ավելի քան 11.38 մլրդ դրամ է ներդրել` 7.66 մլրդ դրամի ծրագրված ցուցանիշի դեպքում, այդպիսի տվյալներ են երկուշաբթի ներկայացվել ընկերության ղեկավարության մամուլի ասուլիսում։
«Մենք կարողացել ենք կարճ ժամանակում վերականգնել շատ վատ վիճակում գտնվող ոլորտը և դուրս բերել այն համապատասխան մակարդակի։ Իհարկե, դա պատահական չէ, արդյունքը գրանցվել է «Երևան ջուր» ընկերության անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,– ասաց «Երևան ջուր» ընկերության սեփականատեր Veolia Group ընկերության գլխավոր տնօրեն Անտուան Ֆրերոն։
Նրա խոսքով` Հայաստանի համապատասխան պետական մարմինները մենեջմենթի առջև բավականին խիստ պայմաններ են դրել, բայց հենց դրա շնորհիվ «Երևան ջուր» ընկերությունն այդպիսի հաջողությունների է հասել։
«Հայաստանը ստեղծում է իր շուկայի գրավչությունն ապահովելու բոլոր պայմանները, ինչպես նաև ունի բարձր կարգի կադրեր` բեռնակիրներից մինչև կառավարիչներ»,– ասաց Ֆրերոն։
«Երևան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ անցած 9 տարիների ընթացքում «Երևան ջուր» ընկերությունը կարողացել է ավելացնել բնակչության ջրամատակարարման ծավալները 55 մլն խմ–ից մինչև տարեկան 67.7 մլն խմ։
«Մենք կարողացել ենք հասնել մայրաքաղաքի բնակչության` օրական առնվազն 17 ժամի մատակարարման։ Մենք նաև նվազեցրել ենք ջրի կորուստները 26 տոկոսով և էլեկտրաէներգիայի ծախսերը 26 տոկոսով»,– ասաց Գրիգորյանը։
Ըստ նրա` 2015 թվականին կգործարկվի 21 մլն դոլարի վարկային նոր ծրագիր, որը կուղղվի ջրատար ցանցի նորոգմանը և բակային նոր պոմպակայանների կառուցմանը։
«Երևան ջուր» ՓԲԸ–ն 2005 թվականին ստացել է «Երևան ջրմուղկոյուղու» վարձակալության իրավունք 10 տարով` հաղթելով Համաշխարհային բանկի հայտարարած մրցույթում։
«Երևան-ջուր» ՓԲԸ-ն մայրաքաղաքի ջրային համակարգի կառավարման իրավունք ունի, որի նպատակն է Երևանում, Արարատում, Արագածոտնում և Կոտայքի մարզում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցելը։ «Երևան-ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի լիազոր ներկայացուցիչն է։ Հիմնվել է ֆրանսիական Veolia Generale des Eaux կազմակերպության կողմից, որը 2005 թվականին հաղթել է «Երևանի ջրմուղը» վարձակալելու՝ Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթում։ -0-