Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանյան հայտնի «Դոլմամա» ռեստորանն իր մասնաճյուղը կունենա Մոսկվայում

31.07.2013, 13:31
Մոսկվայում «Ռոմանով ծառուղի» անունը կրող փողոցի առաջին վարձակալողներից մեկը կլինի «Դոլմամա» երևանյան ռեստորանը, հաղորդում է The Village–ը` հղում անելով RD Group ընկերությանը, որը կառուցում է «Ռոմանով ծառուղին»։
Երևանյան հայտնի «Դոլմամա» ռեստորանն իր մասնաճյուղը կունենա Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում «Ռոմանով ծառուղի» անունը կրող փողոցի առաջին վարձակալողներից մեկը կլինի «Դոլմամա» երևանյան ռեստորանը, հաղորդում է The Village–ը` հղում անելով RD Group ընկերությանը, որը կառուցում է «Ռոմանով ծառուղին»։

«Մինչ օրս «Դոլմամայի» միակ շենքը Երևանի կենտրոնում գտնվող ռեստորանն է։ Մոսկովյան «դուստր» ռեստորանում ճաշացանկը բաղկացած կլինի ոչ միայն կովկասյան, այլ նաև եվրոպական ճաշատեսակներից։ Սակայն հիմնական ճաշատեսակը նախկինի պես կլինի տոլման»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Պարբերականը նշում է, որ Երևանում «Դոլմաման» համարվում է ամենաճանաչված և թանկարժեք ռեստորաններից մեկը, որտեղ իր հյուրերին է տանում նաև երկրի նախագահը (մասնավորապես այստեղ է ճաշել Ուելսի արքայազն Չարլզը)։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, Պուշկինի փողոցում։

«Ռոմանով ծառուղի» նախագծի շրջանակներում RD Group–ը վերականգնում է պատմական շենքերը, որոնք կառուցվել են XVIII դարեվերջին։ Առաջին փուլն ավարտել են դեռ 2012թ.–ի դեկտեմբերին, երկրորդ փուլի ավարտը նախատեսված է 2014թ.–ի մայիսին։

Մինչև 2013թ.–ի ավարտը ծառուղիում «կհանգրվանեն» առաջին վարձակալողները` «Դոլմաման», Paul ցանցի մասնաճյուղը և Christie's աճուրդի տունը։ Նախագծի ներդրող է հանդիսանում Լյուքսեմբուրգի Moscow Construction and Development ընկերությունը։ –0–