Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Յունիբանկը գործարկել է առցանց հերթագրման համակարգ

27.10.2025, 14:56
Յունիբանկը գործարկել է հերթի ամրագրման առցանց ծառայություն, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս նախապես պլանավորել մասնաճյուղ այցելությունը՝ ընտրելով սպասարկման համար հարմար օր ու ժամ
Յունիբանկը գործարկել է առցանց հերթագրման համակարգ

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը գործարկել է հերթի ամրագրման առցանց ծառայություն, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս նախապես պլանավորել մասնաճյուղ այցելությունը՝ ընտրելով սպասարկման համար հարմար օր ու ժամ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Առցանց հերթագրման համակարգը նախատեսված է բանկում սպասարկման հարմարավետությունն էլ ավելի բարելավելու և հաճախորդների համար սպասման ժամանակը կրճատելու համար։

Ամրագրումը ձևակերպելու համար անհրաժեշտ է մուտք գործել Յունիբանկի կայք և ընտրել հետաքրքրող ծառայությունը, մասնաճյուղը, այցելության ամսաթիվն ու ժամը: Հաստատումից հետո հաճախորդը կստանա անհատական կոդ, որն այցելության օրը պետք է մուտքագրել ընտրված մասնաճյուղի տերմինալ:

Առցանց հերթագրման համակարգը Յունիբանկի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և հաճախորդների փորձի բարելավմանն ուղղված թվային վերափոխման ռազմավարության մի մասն է։ Յունիբանկը շարունակելու է զարգացնել թվային լուծումները՝ հաճախորդների սպասարկման համար ապահովելով առավել հարմարավետ և ժամանակակից պայմաններ: