Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը

04.06.2025, 11:29
Սիսիան քաղաքում՝ ավելի ընդարձակ ու ժամանակակից տարածքում իր աշխատանքն է վերսկսել Յունիբանկի մասնաճյուղը
Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ Սիսիան քաղաքում՝ ավելի ընդարձակ ու ժամանակակից տարածքում իր աշխատանքն է վերսկսել Յունիբանկի մասնաճյուղը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։ 

Այն գտնվում է ք. Սիսիան, Իսրայելյան փողոց 6/2 հասցեում: Մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ինչպես անհատ, այնպես էլ՝ կորպորատիվհաճախորդների արագ և հարմարավետ սպասարկման համար։

«Ուրախ ենք ողջունել մեր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում: Մենք ձգտում ենք մոտ լինելմեր հաճախորդներին և ապահովել սպասարկման հաճելի պայմաններ՝ տրամադրելով բանկային բոլոր ծառայությունները»,- նշեց «Սիսիան» մասնաճյուղի կառավարիչ Գրիշա Ստեփանյանը։

Մասնաճյուղը մատուցում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սպառողական և բիզնեսվարկերի տրամադրում, ավանդների և հաշիվների բացում, միջազգային դրամական փոխանցումներ, այդթվում՝ UBPay համակարգի միջոցով, ներդրումային գործիքներ, բազմարժութային բանկային քարտեր ևայլն:

Մասնաճյուղում տեղադրված է ինքնասպասարկման տերմինալ և հերթերի կառավարման համակարգ՝ հաճախորդների ժամանակը խնայելու համար: «Մենք կշարունակենք ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման և սպասարկմանկատարելագործման մեջ, որպեսզի մեր հաճախորդները ստանան առավել հարմարավետ ևժամանակակից բանկային ծառայություններ:

Յունիբանկը նախատեսում է մասնաճյուղային ցանցիփուլային արդիականացում ամբողջ Հայաստանում:

Մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգընթաց՝ Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է թվային ծառայությունները՝ ստեղծելով սպասարկմանհամապարփակ համակարգ, որը յուրաքանչյուր հաճախորդի հնարավորություն է տալիս ընտրել բանկիհետ փոխգործակցության իրեն ամենահարմար ձևը՝ մասնաճյուղում կամ մոբայլ հավելվածներիմիջոցով»,- ասաց Յունիբանկի մասնաճյուղային ցանցի տնօրեն Արսեն Պողոսյանը: