Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+30

«ՅուՏէյրը» դեկտեմբերի 25-ից Սոչի-Երևան երթուղիով միջազգային նոր չվերթ է ներդնում

08.11.2012, 17:13
««ՅուՏէյր» ավիաընկերություն» ՓԲԸ-ն (UTair Aviation) երթուղային ցանցի ընդլայնման շրջանակներում դեկտեմբերի 25-ից Սոչի-Երևան երթուղով միջազգային նոր չվերթ է ներդնում»,- հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ««ՅուՏէյր» ավիաընկերություն» ՓԲԸ-ն (UTair Aviation) երթուղային ցանցի ընդլայնման շրջանակներում դեկտեմբերի 25-ից Սոչի-Երևան երթուղով միջազգային նոր չվերթ է ներդնում»,- հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Չվերթը կիրականացվի յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին Սոչիից՝ ժամը 00.20-ին, Երևանից՝ 02.40-ին (յուրաքանչյուր օդանավի համար նշված է տեղական ժամանակը) Boeing 737-500 օդանավով՝ էկոնոմ և բիզնես կարգով: 

Ուղևորությունը կտևի 1 ժամ 20 րոպե: Մեկ ուղղությամբ նվազագույն սակագնի արժեքը կազմում է սկսած 4 100 ռուբլուց:
 
«ՅուՏէյր» ավիաընկերությունը նաև չվերթեր է իրականացնում Երևանից Մինվոդի, Դոնի Ռոստով և Սուրգուտ, Սոչիից՝ Վնուկովո մայրաքաղաքային օդանավակայան:
 
«ՅուՏէյր» ավիաընկերությունը ավիափոխադրողների ռուսական շուկայի առաջատարների եռյակում է: Ընկերության պարկում է կա ավելի քան 200 ինքնաթիռ: Ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի 110 ուղղությամբ: -0-