Զիգզագը հայտարարել է «Զիգզագ Անտենա» նոր վաճառասրահի բացման մասին
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. ԶԻԳԶԱԳ ընկերությունը հայտնում է ևս մեկ ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառասրահի բացման մասին:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, վաճառասրահը կգործի Կոմիտաս 58 հասցեում։ Պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 11:00-ին:
ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ մոբայլ և IT սարքավորումների մասնագիտացված նոր վաճառասրահի բացման կապակցությամբ այդ օրը սմարթֆոնի կամ նոթբուքի գնում կատարող հաճախորդներին ԶԻԳԶԱԳ ընկերության կողմից սպասվում են նվերներ:
«Բացելով ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառասրահների ցանցը՝ ԶԻԳԶԱԳ ընկերությունն իր առջև նպատակ է դրել ստեղծելու նոր ձևաչափ՝ մասնագիտացված հարթակներում բարձրորակ սմարթֆոնների և ժամանակակից գաջեթների լայն տեսականի ներկայացնելու համար»,– նշվում է հաղորդման մեջ։
ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցի վաճառասրահներում ներկայացված է տասնյակ հանրաճանաչ բրենդների սմարթֆոնների, պլանշետների, նոթբուքների, ինչպես նաև հարակից աքսեսուարների լայն տեսականի: Մոդելները ցուցադրված են հաճախորդի համար հասանելի և հարմար եղանակով. յուրաքանչյուր գնորդ հնարավորություն ունի ձեռքը վերցնել իրեն հետաքրքրող մոդելն ու, ցանկության դեպքում, տեղում փորձարկել այն:
Վաճառասրահներում գործում է մասնագիտական խորհրդատվություն Apple, Samsung, Xiaomi, Meizu, Sony, Huawei, JBL, Dell, Hp, Canon, Nikon, Panasonic և այլ հանրաճանաչ ապրանքանիշների ներկայացված ապրանքատեսականու համար: -0-