«Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքն ապրիլին աճել է 17%–ով` մինչև 136 700 մարդ
06.05.2014,
16:30
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը 2014 թվականի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճել է 17 տոկոսով, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը 2014 թվականի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճել է 17 տոկոսով, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Եթե 2013 թվականի ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 116 838 ուղևոր, ապա 2014թ ապրիլի ցուցանիշը կազմում է 136 730 ուղևոր:
2014թ. ապրիլին չվերթերի թիվը 2013 թվականի ապրիլի համեմատ աճել է 40 տոկոսով և կազմել է 1643։
«Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում նկատվում է ուղևորների և չվերթերի կայուն աճի միտում, ինչը Հայաստանի կառավարության հայտարարած «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է»,– ասվում է հաղորդագրությունում։
Միաժամանակ, եթե 2013 թվականին «Զվարթնոցում» կանոնավոր չվերթեր էին իրականացնում 27 ավիաընկերություններ, ապա հիմա դրանց թիվը հասնում է 33–ի։
Ավիաընկերությունների թվի աճից բացի, աճել է նաև բոլոր ուղղություններով դրանց կատարած չվերթների թիվը, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գների կրճատման։
«Արմենիա – միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը հայկական կառավարության հետ 2001 թվականին ստորագրած կոնցեսիոն կառավարման մասին 30–ամյա համաձայնագրով։ Ընկերության սեփականատերն American International Airports արգենտինյան ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։ -0-