Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+33

Վաճառիր և գնիր կրիպտոարժույթ դրամով. Bybit-ը դռներն է բացում հայ կրիպտոսերների առջև

04.10.2022, 12:00
Bybit կրիպտոբորսան հայտնում է P2P հարթակում հայկական դրամով կրիպտոարժույթ գնելու հնարավորության մասին
Վաճառիր և գնիր կրիպտոարժույթ դրամով. Bybit-ը դռներն է բացում հայ կրիպտոսերների առջև
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Bybit կրիպտոբորսան հայտնում է P2P հարթակում հայկական դրամով կրիպտոարժույթ գնելու հնարավորության մասին:

Peer-to-peer թրեյդինգը (կամ P2P) գործարքի տեսակ է, որտեղ գնորդն ու վաճառողը միմյանց հետ ուղիղ փոխանակվում են միջոցներով: P2P առևտրի հիմնական առավելությունն այն է, որ մասնակիցներն են որոշում գործարքների պայմանները, իսկ կրիպտոբորսաները հանդես են գալիս՝ որպես հարթակ և երաշխավոր:

Ընկերությունը հայտնում է, որ հարթակում վճարումները կարելի է իրականացնել ավելի քան 350 տարբեր ձևով, այդ թվում՝ ID Bank-ի, Idram-ի, ArmBusinessBank-ի, ArmEconomBank-ի, բանկային փոխանցման, Tinkoff-ի և այլնի միջոցով:

Դրա շնորհիվ հայաստանցի օգտատերերը կարող են օգտվել Bybit-ի P2P գործիքակազմից այլ օգտատերերից ուղղակիորեն կրիպտոարժույթ գնելու համար հուսալի հարթակում ամենաօպտիմալ և շահավետ գներով, ընդ որում՝ դրամով:

BYBIT հարթակում կան ֆիլտրեր, որոնք թույլ կտան կրիպտոներդրողին կամ էնտուզիաստին արագ ընտրել վաճառողի՝ ըստ անհրաժեշտ չափորոշիչների:–0–