ՀՀ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել Ազգային գրադարանի վերակառուցման աշխատանքների կոպիտ խախտումները
20.09.2012,
15:59
ՀՀ վարչապետը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Քաղաքաշինության նախարարությանը և վարչապետին առընթեր Վերահսկողության ծառայությանը հանձնարարել է Ազգային գրադարանի շենքի վերակառուցման ընթացքում թույլ տրված խախտումների հետաքննություն անցկացնել և համապատասխան նյութերը փոխանցել իրավապահ մարմիններին:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Քաղաքաշինության նախարարությանը և վարչապետին առընթեր Վերահսկողության ծառայությանը հանձնարարել է Ազգային գրադարանի շենքի վերակառուցման ընթացքում թույլ տրված խախտումների հետաքննություն անցկացնել և համապատասխան նյութերը փոխանցել իրավապահ մարմիններին:
«Սա ուղղակի խայտառակություն է: Սա կարևորագույն օբյեկտ է, որը գտնվում է հասարակական ուշադրության կենտրում: Մենք 700 մլն դրամ ենք հատկացրել բյուջեից, աշխատանքները մինչ օրս չեն իրականացվել, և պարզվում է, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ հատկացնել»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաև հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել պետբյուջեից ֆինանսավորվող շինարարության ոլորտի մնացած բոլոր ծրագրերի իրականացմանը: «Եթե նման կարևոր օբյեկտի նկատմամբ նման լկտիություն է թույլատրվում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի խախտումներ են լինելու մյուս օբյեկտեներում»,- ասել է նա:
Ինչպես տեղեկացրել է քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, այն վերանորոգման աշխատանքները, որոնց իրականացման համար պետբյուջեից 690 մլն դրամ է հատկացվել, սկսվել են 2008թ.-ին և ավարտվել 2011թ.-ի դեկտեմբերին:
«Նախատեսված էր շենքի սեյսմակայունության բարձրացում, որը չի իրականացվել: Հաշվի չի առնվել հիմքում ստորգետնյա և մակերեսային ջրերի թափանցման հնարավորությունը: Աշխատանքները ոչ ճիշտ կարգով են իրականացվել. նախապատվությունը տրվել է շենքի ներքին բարեկարգման աշխատանքներին, այն ժամանակ, երբ ջեռուցման և օդափոխության համակարգերը դեռ չէին անցկացվել»,-նշել է նա:
Ըստ նախարարի՝ նաև հաշվի չի առնվել հրդեհային անվտանգության համակարգ ընտրելիս գրադարանի մասնաճյուղային ուղղվածությունը: «Արդյունքում՝ կատարված աշխատանքների զգալի մասը պետք է կրկին իրականացվի»,- ավելացրել է նա:
Հայաստանի Ազգային գրադարանը հիմնադրվել է 1832թ.-ին: 1919թ.-ի հուլիսի 4-ին ՀՀ նախարարների խորհուրդը ԱԳ-ին պետական հաստատության կարգավիճակ շնորհելու որոշում ընդունեց: ՀԱԳ-ի ֆոնդերում շուրջ 7 մլն գիրք է պահվում: -0-