Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը 10 ամսվա ընթացքում աճել է 8,9%-ով
09.12.2024,
12:57
Հայաստանում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արտադրության ծավալն աճել է 8,9%-ով և կազմել 258 497,5 տոննա
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արտադրության ծավալն աճել է 8,9%-ով և կազմել 258 497,5 տոննա։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Ընդ որում ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 32.5%-ով և կազմել 8 644.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 28.5%-ով և կազմել 14 598.1 տոննա։
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է նաև 3 591,7 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 43,3 տոկոսով պակաս է 2023 թվականի 10 ամիսների ցուցանիշից։