Рейтинг@Mail.ru
USD
398.09
EUR
410.31
RUB
3.8846
GEL
140.05
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը Համաշխարհային բանկից 100 մլն դոլար կստանա զբոսաշրջային կլաստերներ ստեղծելու համար

10.12.2024, 16:02
Համաշխարհային բանկը նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում, որի շնորհիվ Հայաստանի մարզերում ձևավորվելու են զբոսաշրջային կլաստերներ. Գևորգ Պապոյան
Հայաստանը Համաշխարհային բանկից 100 մլն դոլար կստանա զբոսաշրջային կլաստերներ ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է World Travel Awards-ի հիմնադիր Գրեմ Քուքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման հեռանկարները և միջազգային համագործակցության նոր հնարավորությունները։

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կարևոր ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ։ Մասնավորապես, նախատեսվում է 100 միլիոն դոլարի ներդրում, որի շնորհիվ Հայաստանի մարզերում ձևավորվելու են զբոսաշրջային կլաստերներ, որոնք նպատակ ունեն խթանելու զբոսաշրջային ոլորտի զարգացումը և նպաստելու երկրի տնտեսական առաջընթացին։

Նախարարը նշել է, որ Կառավարությունը նպատակադրված է զարգացնելու զբոսաշրջության ոլորտի ներուժը համակարգված ներդրումների և ենթակառուցվածքների զարգացման միջոցով։ Նախարարը նաև կարևորել է Հայաստանը որպես զբոսաշրջային գրավիչ երկիր միջազգային հարթակներում դիրքավորելու գործընթացը։

Գրեմ Քուքը բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը զբոսաշրջային ոլորտում և ներկայացրել երկրի՝ որպես զբոսաշրջային բրենդ միջազգային շուկաներում թիրախավորելու հնարավորությունները։ Նա նաև ներկայացրել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային ճանաչելիությունն ամրապնդելու և ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար։