Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալը 11 ամսում աճել է 20,1%–ով՝ գերազանցելով 644,5 մլրդ դրամը
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալը 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 644 590.2 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2024 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ աճելով 20,1%-ով։ Այս մասին հայտնում է հանրապետության Վիճակագրական կոմիտեն։
Ընդ որում, նոյեմբերին այս ցուցանիշը կազմել է 93 155.7 մլն դրամ, ինչը 17,2%-ով ավելի է, քան նախորդ տարվա նոյեմբերին։
Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալը 11 ամիսների ընթացքում կազմել է 166,412.2 մլն դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 25.8%-ը (2024 թվականի 11 ամիսների համեմատ աճը կազմել է 34.6%)։»
Համայնքային միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 34,991.9 մլն դրամ (մասնաբաժինը՝ 5,4%, աճը՝ 28,1%), մարդասիրական օգնության միջոցների հաշվին՝ 2,340.3 մլն դրամ (մասնաբաժինը՝ 0,4%, անկումը՝ 36,2%), կազմակերպությունների միջոցների հաշվին՝ 298,960.7 մլն դրամ (մասնաբաժինը՝ 46,4%, աճը՝ 15%), բնակչության միջոցների հաշվին՝ 141,885.1 մլն դրամ (մասնաբաժինը՝ 22%, աճը՝ 16,4%)։
Միևնույն ժամանակ, միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալը 11 ամիսների ընթացքում կազմել է 32 520,4 մլն դրամ (մասնաբաժինը՝ 5,4%), ինչը նախորդ տարվա 11 ամիսների համեմատ նվազել է 17,1%-ով։ Միջազգային վարկային միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է ընկել 1 582,1 մլն դրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ 1 940,1 մլն դրամ, Եվրոպական ներդրումային բանկին՝ 780,9 մլն դրամ, Ասիական զարգացման բանկին՝ 15 394,6 մլն դրամ, Գերմանական զարգացման բանկին՝ 2 913,0 մլն դրամ, իսկ այլ կառույցներին՝ 12 157,6 մլն դրամ։
Ամենաշատ շինարարական աշխատանքներն իրականացվել են անշարժ գույքի հետ կապված գործունեության գծով (ծավալը՝ 325,568.4 մլն դրամ, մասնաբաժնը ընդհանուր կառուցվածքում՝ 50.5%), տրանսպորտի (ծավալը՝ 83,077.0 մլն դրամ, մասնաբաժինը՝ 12.9%) և կրթության (ծավալը՝ 72,520.7 մլն դրամ, մասնաբաժինը՝ 11.3%) ոլորտներում։ ($1 - 379.42 դրամ)