Հայաստանն ու Ռուսաստանը ծրագրում են 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության ռեկորդ սահմանել. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանն ու Ռուսաստանը ծրագրում են պահպանել ապրանքաշրջանառության տեմպերը և հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի, հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 միլիարդ դոլարը՝ գերազանցելով ամբողջ անցյալ տարվա 7,4 միլիարդ դոլար ցուցանիշը»,- ասել է նա «Известия»-ին տված հարցազրույցում։
Կոպիրկինը նաև նշել է, որ աշխատանքներ են տարվում համատեղ տնտեսական նախագծեր սկսելու ուղղությամբ, որոնք շոշափելի ներդրում կունենան հայկական արդյունաբերության զարգացման գործում, կստեղծեն նոր աշխատատեղերի և հարկային մուտքեր կավելացնեն բյուջե։
Ավելի վաղ մինչև 2024 թվականի վերջը 14-16 միլիարդ դոլար ապրանքաշրջանառության հասնելու հնարավորության մասին հայտարարել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։