Հայաստանի բյուջեի պակասուրդը նոյեմբերին կրճատվել է մինչև ՀՆԱ–ի 2,3%–ը՝ հաշվի առնելով 4,7%–ի չափով կանխատեսվող տարեկան ցուցանիշը․ ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բյուջեի պակասուրդը 2024 թվականի նոյեմբերին կրճատվել է մինչև 20,7 մլրդ դրամ՝ հոկտեմբերի 138,5 մլրդ դրամի համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2025» զեկույցում։
«Բյուջեի համախառն պակասուրդը հասել է 232,2 մլրդ դրամի, որը համարժեք է տարեկան ՀՆԱ-ի 2,3%-ին՝ 2024թ.-ի համար կանխատեսվող բյուջեի 4,7%–անոց պակասուրդի համեմատ»,- նշվում է ուսումնասիրության մեջ։
Զեկույցի համաձայն, հարկային մուտքերը (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտահարկը) տարեկան կտրվածքով անվանական արտահայտությամբ աճել են 11,1%-ով ԱԱՀ-ի (15,7%-ով) և եկամտային հարկի (15%-ով) աճի հաշվին, սակայն շահութահարկը նվազել է 32%-ով։
«Ընդհանուր ծախսերը նոյեմբերին նվազել են 0,8 տոկոսով, հիմնականում պաշտպանական ծախսերի կրճատման պատճառով (45,2 տոկոսով)։ Սա մասամբ փոխհատուցվել է սոցիալական պաշտպանության ծախսերի 35% աճով, մինչդեռ փախստականներին աջակցությունը շարունակվել է: Կապիտալ ծախսերը նոյեմբերին կրճատվել են 44,5%-ով, ինչի արդյունքում ընդհանուր կապիտալ ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 3,8%-ը, ինչը կազմում է 2024թ.-ի կանխատեսման 55%-ը»,- նշում են ՀԲ վերլուծաբանները։ ($1 - 398,27 դր.)