Рейтинг@Mail.ru
USD
396.84
EUR
408.82
RUB
3.8875
GEL
140.28
2025 թ. հունվարի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Տարեսկզբից ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 2 միլիոնը

11.12.2024, 17:07
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը
Տարեսկզբից ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 2 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է շուրջ 2,08 մլն զբոսաշրջային այցելություն՝ 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների 2 մլն 45,4 հազարի համեմատ։

Ըստ կոմիտեի՝ 2024 թ-ի նոյեմբերին Հայաստան այցելել է՝152,976 զբոսաշրջիկ։

Նախորդ տարվա նոյեմբերին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 149,919 մարդ։

«2024 թ․ նոյեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%)»,-նշված է հաղորդագրության մեջ։