Հայաստանի հետ ՌԴ–ի ապրանքաշրջանառության ծավալը 2024թ․–ին հասել է ռեկորդային 1,6մլրդ դոլարի․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը անցյալ տարի կազմել է 1,6 միլիարդ դոլար, տպավորիչ արդյունքներ են գրանցվել, հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ այս ցուցանիշը ռեկորդային անվանելով։
«Սա կազմում է Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության մեկ երրորդից ավելին, և Ռուսաստանը մնում է հանրապետության առաջին առևտրային և ներդրումային գործընկերը», - նշեց նա չորեքշաբթի Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովն ընդգծեց, որ երկկողմ առևտրի 96%-ը իրականացվում է ազգային արժույթներով՝ ռուբլով և դրամով։
«Ռուսական տնտեսական օպերատորներն ավանդաբար հանդես են գալիս որպես առանցքային հարկ վճարողներ և գործատուներ Հայաստանում, իրականացվում են սոցիալական նշանակություն ունեցող ախագծեր», - ասաց Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ապահովելու հանրապետությունում ներդրումներ կատարող ռուսական գործարար շրջանակների օրինական շահերը։
«Վստահ ենք, որ դա կնպաստի հայրենական ներղրումների հետագա ներհոսքի Հայաստանի տնտեսության համար այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, լեռնահանքային արդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան», – նշեց Լավրովը։
ԱՎԾ–ի տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1.58 միլիարդ դոլար՝ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ նվազելով 63.8%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալը կազմել է 698.4 միլիոն դոլար, անկումը՝ 6.8%, իսկ Ռուսաստանից՝ որպես արտահանող երկրից, ներմուծման ծավալը՝ 918.3 միլիոն դոլար (անկումը՝ 74.9%)։