Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

ՀՀ–ում ներքին առևտրաշրջանառությունը 2024թ․–ին գերազանցել է 6,3տրլն դրամը, աճը՝ 17%

07.02.2025, 15:52
2024 թվականի դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 774 343.0 մլն դրամ՝ 2023 թվականի դեկտեմբերի համեմատ աճելով 10.3%, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ 24.3%
ՀՀ–ում ներքին առևտրաշրջանառությունը 2024թ․–ին գերազանցել է 6,3տրլն դրամը, աճը՝ 17%

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ներքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 6,378,265.3 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2023 թվականի համեմատ աճելով 17 տոկոսով։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ 2024 թվականի դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 774 343.0 մլն դրամ՝ 2023 թվականի դեկտեմբերի համեմատ աճելով 10.3%, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ 24.3%։

Ընդհանուր ծավալում մեծածախ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում կազմել է 4,187,335,1 միլիոն դրամ (մասնաբաժինը`65,7%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 23,4%), մանրածախ առևտրաշրջանառությունը կազմել է 1 942 057.6մլն դրամ (մասնաբաժինը՝ 30,4%, աճը՝ 7,9%), իսկ ավտոմեքենաների առևտրաշրջանառությունը՝ 248 872.6մլն դրամ (մասնաբաժինը՝ 3,9%, 4,3%–ի անկում)։

Մանրածախ առևտրի կառուցվածքում խանութներին բաժին է ընկնում ընդհանուր մանրածախ շրջանառության 83,7%-ը (ծավալը՝ 1,625,444,2 մլն դրամ, աճը՝ 9,5%), սպառողական ապրանքների շուկաներին՝ 3,6% (70,403,4 մլն դրամ, աճը՝ 2,1%), կրպակներին՝ 1,2% (22 445.0մլն դրամ, աճը՝ 2,6%), գյուղատնտեսական արտադրանքի շուկաներին՝ 0,9% (16 850.4մլն դրամ, 3,6%–ի անկում), իսկ առևտրի մյուս օբյեկտներին՝ 10,6% (206 914.6մլն դրամ, անկումը՝ 0,2%)։ ($1 - 396.83 դրամ)