Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՎԶԵԲ-ը կարող է հաջորդ տարվա առաջին եռամսյակում հաստատել Հայաստանի 2025-30 թթ ռազմավարությունը․ գործադիր տնօրեն

27.11.2024, 10:28
ՀՀ ռազմավարությունը ՎԶԵԲ տնօրենների խորհրդի հաստատմանը կներկայացվի 2025 թվականի առաջին եռամսյակում

ՎԶԵԲ-ը կարող է հաջորդ տարվա առաջին եռամսյակում հաստատել Հայաստանի 2025-30 թթ ռազմավարությունը․ գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանի ռազմավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի հաստատմանը կներկայացվի 2025 թվականի առաջին եռամսյակում, հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին։

«Ռազմավարությունը կլինի Հայաստանում 2025-2030 թվականների մեր ներդրումային առաջնահերթությունների ճանապարհային քարտեզը»,- «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում ասել է նա։

Ֆալչետտին ընդգծել է, որ ի քանի տարվա բացառիկ աճից հետո ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում ՀՆԱ-ի աճի տեմպերը չափավոր կլինեն:

«ՎԶԵԲ-ը բազմաթիվ հետաքրքիր և կարևոր նախաձեռնություններ է իրականացնում։Ունենք եռանդուն, հմուտ թիմ Երևանում, որը մեծ ոգևորությամբ աջակցում է Հայաստանի շարունակական զարգացմանն ու ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը»,-ասել է նա։

Գործադիր տնօրենի խոսքով՝ ՎԶԵԲ-ն ակնկալում է ազդեցություն ապահովել՝ ջրի և կոշտ թափոնների հիմնական ենթակառուցվածքների ֆինանսավորման միջոցով, որտեղ բանկն ունի մանդատ՝ ֆինանսավորելու կոշտ թափոնների կառավարման տարածաշրջանային կառույցները և մի շարք ջրամբարներ: Նա բացատրել է, որ սրանք ռազմավարական նշանակության նախագծեր են, որոնք սոցիալական, տնտեսական և բնապահպանական օգուտներ կբերեն։

«Իմ ճանապարհորդության ընթացքում հանդիպեցի կառավարության ներկայացուցիչների, զարգացման գործընկերների, Կենտրոնական բանկի նախագահի, Երևանի քաղաքապետի և մասնավոր հատվածի խաղացողների հետ՝ ավելին իմանալու առկա մարտահրավերների և հնարավորությունների մասին: Ինձ ուղեկցում էր ՎԶԵԲ-ի մասնագետներից կազմված թիմը, ովքեր առանցքային դերակատարություն ունեն մեր հաջորդ Երկրի գործընկերության ռազմավարության մշակման գործում»,-ավելացրեց Ֆալչետտին։