Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2025թ․–ին կավելանա ՀՆԱ–ի նկատմամբ 5,5%–ով․ Fitch

29.01.2025, 11:26
Հայաստանի պետբյուջեի ընդհանուր պակասուրդը 2025 թվականին կաճի մինչև ՀՆԱ-ի 5,5 տոկոսը՝ 2024 թվականի 4,7 տոկոսից՝ արտացոլելով ընդլայնող ֆիսկալ քաղաքականությունը
Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2025թ․–ին կավելանա ՀՆԱ–ի նկատմամբ 5,5%–ով․ Fitch

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի պետբյուջեի ընդհանուր պակասուրդը 2025 թվականին կաճի մինչև ՀՆԱ-ի 5,5 տոկոսը՝ 2024 թվականի 4,7 տոկոսից՝ արտացոլելով ընդլայնող ֆիսկալ քաղաքականությունը, նշվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում։

«Սա ներառում է Լեռնային Ղարաբաղից մոտ 65,000 փախստականների ինտեգրման ծախսերը (2023 թվականից) և ավելի բարձր ռազմական ծախսերը», - նշվում է ուսումնասիրության մեջ։

Fitch-ի վերլուծաբանները նաև նշում են, որ 2026 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի ներդրումը կավելացնի ծախսերը տարեկան ՀՆԱ-ի մոտ 1,3%-ով, իսկ պակասուրդը կմնա ՀՆԱ-ի 5,4%-ի չափով 2026 թվականին:

Դեկտեմբերի 4-ին հաստատված Հայաստանի պետական ​​բյուջեում եկամուտները կազմում են 2,84 տրլն դրամ, ծախսերը՝ 3,4 տրլն. դրամ (որից 2,7 տրլն դրամը ընթացիկ ծախսերն են, իսկ 734 մլրդ դրամը՝ կապիտալ), պակասուրդը կազմում է 604 մլրդ դրամ։ Տնտեսական աճն ամրագրվել է 5,1 տոկոս, միջին գնաճը՝ 3,5 տոկոս։ ՀՆԱ–ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը կանխատեսվում է 54,3%: