Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀԾԿՀ–ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի 2026–2030թթ․–ի ներդրումային ծրագրին․ ընդհանուր արժեքը՝ ավելի քան 150 մլրդ դրամ

Այսօր, 17:37
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի 2026–2030 թվականների ներդրումային ծրագրին
ՀԾԿՀ–ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի 2026–2030թթ․–ի ներդրումային ծրագրին․ ընդհանուր արժեքը՝ ավելի քան 150 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի 2026–2030 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 150 346, 9 մլն դրամ (առանց ԱԱՀ):

Ըստ հաղորդագրության, ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը (20,36 մլրդ դրամ), գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը (50,36 մլրդ դրամ), նոր բաժանորդների միացումները (շուրջ 4,8 մլրդ դրամ), ինչպես նաև գազափոխադրման և գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ (շուրջ 59,4 մլրդ դրամ), ինչպես նաև Երևանը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին ուղղված ներդրումներ (3,56 մլրդ դրամ):

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական «Գազպրոմ» հոլդինգի 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է և Ռուսաստանից Հայաստան ներքին սպառման համար բնական գազի մատակարարման մենաշնորհ ունեցող ընկերությունը։ Գազի մատակարարումներն իրականացվում են Վրաստանի տարածքով՝ տարանցմամբ, իսկ սահմանին ռուսական գազի գինը կազմում է 165 դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց։

Հայաստանի տարածքում ընկերությունն իրականացնում է նաև գազի տեղափոխումը, պահեստավորումը, բաշխումը և իրացումը, գազատրանսպորտային համակարգի և գազի ստորգետնյա պահեստավորման կարողությունների վերակառուցումն ու ընդլայնումը։