Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ–ում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026թ․–ի 6 ամսում աճել է 7,7%–ով

27.07.2026, 17:37
Այս ցուցանիշը հունիսին, անցյալ տարվա հունիսի համեմատ, աճել է 7,7%-ով, իսկ նույն տարվա մայիսի համեմատ՝ 1%-ով
ՀՀ–ում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026թ․–ի 6 ամսում աճել է 7,7%–ով

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2026 թվականի հունվար-հունիսին կազմել է 4 657,5 մլն կՎտ.ժ, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն:

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, այս ցուցանիշի աճը, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7,7%:

Ընդ որում, այս ցուցանիշը հունիսին, անցյալ տարվա հունիսի համեմատ, աճել է 7,7%-ով, իսկ նույն տարվա մայիսի համեմատ՝ 1%-ով: