Рейтинг@Mail.ru
USD
397.22
EUR
405.08
RUB
3.878
GEL
140.37
2025 թ. հունվարի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի անշարժ գույքի շուկայում հոկտեմբերին իրականացվել է շուրջ 22,1 հազար գործարք, ամսվա ընթացքում անկում է գրանցվել

09.12.2024, 15:04
Հայաստանում 2024 թվականի հոկտեմբերին անշարժ գույքի շուկայում իրականացվել է 22 120 գործարք՝ 2023 թվականի հոկտեմբերի 19 815 գործարքի և նույն տարվա սեպտեմբերի 19 494 գործարքի համեմատ
Հայաստանի անշարժ գույքի շուկայում հոկտեմբերին իրականացվել է շուրջ 22,1 հազար գործարք, ամսվա ընթացքում անկում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանում 2024 թվականի հոկտեմբերին անշարժ գույքի շուկայում իրականացվել է 22 120 գործարք՝ 2023 թվականի հոկտեմբերի 19 815 գործարքի և նույն տարվա սեպտեմբերի 19 494 գործարքի համեմատ։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հաշվետու ամսվա ընթացքում ամենաշատ գործարքներն իրականացվել են Երևանում՝ 6454 (ընդհանուրի 29 2%-ը), ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 341 (1,5%)։ Կոտայքում իրականացվել է 3722 գործարք (16,8%), Արմավիրում՝ 1 833 գործարք (8,3%), Արարատում՝ 1,791 (8,1%), Արագածոտնում՝ 1 748 գործարք (7,9%), Գեղարքունիքում՝ 1292 (5,8%), Շիրակում՝ 1213 (5,5%), Տավուշում՝ 1207 (5,5%) և Սյունիքում՝ 1131 (5,1%)։

Ընդհանուր կառուցվածքում գերակշռում են անշարժ գույքի օտարման գործարքները՝ 8007 (ընդհանուրի 36.2%-ը), այդ թվում՝ 5333 առքուվաճառքի գործարք, 2375 նվիրատվություն, 45 փոխանակում։ Ընդ որում, ժառանգության գծով գործարք՝ 4374 (ընդհանուրի 19,8%-ը), առաջնային գրանցման գործարք՝ 3711 (16,8%), գրավի գծով՝ 2888 գործարք (13,1%), վերագրանցման գործարք՝ 1933 (8,7%), վարձակալության 940 գործարք (4,2%) և օրինականացման 267 գործարք (1,2%)։

Ընդ որում, հոկտեմբերին անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների ընդհանուր թվից ամենաշատը եղել են հողի հետ գործարքները՝ 8863 (40.1%)։ Ընթացիկ տարվա հաշվետու ամսում բազմաբնակարան շենքերի բնակարանների հետ կատարվել է 5394 գործարք (24.4%), բնակելի շենքերի հետ՝ 4759 գործարք (21.4%), հասարակական նշանակության շենքերի հետ՝ 1584 գործարք (7.2%), ավտոտնակների հետ՝ 1 099 գործարք (5%) և 421 գործարք արդյունաբերական նշանակության շենքերի հետ (1,9%)։