Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հրազդանի կիրճում կստեղծվի 3480 քմ տարածքով հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի (ՖՈՏՈ)

17.09.2025, 17:19
Նախագիծն արդեն պատրաստ է
Հրազդանի կիրճում կստեղծվի 3480 քմ տարածքով հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի կիրճ, որտեղ ներկայացվել է 3480 քմ տարածքի վրա հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագիծը: Այն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Նախատեսվում է, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, բացօթյա կինոդիտման վայր, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կտրվեն ճարտարապետական ու լանդշաֆտային ինքնատիպ լուծումներ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը նշել է, որ նախագիծն արդեն պատրաստ է: 

Ըստ նախագծի, կվերակառուցվեն նաև հենապատերը, կբարեկարգվեն գետի վրայի երկու ջրվեժները, կկառուցվի դիմացի մայթ տանող կամրջակ: Վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի էկոլոգիական վիճակի վերականգնմանը: 

Նախագծի նպատակն է՝ հիմնվելով Հրազդանի կիրճի բազմաշերտ ժառանգության վրա, ապահովել ժամանակակից ու կայուն զարգացում: 

Հաջորդիվ վարչապետն այցելել է Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակ՝ («Բիձու գյոլ»), որտեղ ծանոթացել է իրականացված վերականգնման աշխատանքներին: վերականգնվել է լողավազանը, կառուցվել է նոր հանդերձարան, վերանորոգվել մարզահրապարակի մարզասարքերը:

Այստեղ մարզվողները շնորհակալություն են հայտնել ստեղծված պայմանների համար և նշել, որ մարզահրապարակ հաճախողների թիվը վերջին շրջանում կտրուկ ավելացել է: