Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում հունվար-հոկտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 4,6%-ով և կազմել 7,6 մլրդ կՎտ/ժ

09.12.2024, 13:13
Հայաստանում 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 7 619,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 4,6 տոկոսով ավելին է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ
Հայաստանում հունվար-հոկտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 4,6%-ով և կազմել 7,6 մլրդ կՎտ/ժ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանում 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 7 619,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 4,6 տոկոսով ավելին է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը` 36,9%-ը, բաժին է ընկնում ՋԷԿ-երին՝ արտադրության ծավալը կազմում է 2 813,3 մլն կՎտ/ժ, անկումը` 7,5%: Հայկական ատոմային էլեկտրակայինի մասնաբաժինը (արտադրության ծավալը՝ 2 218,3 մլն կՎտ/ժ, աճը՝ 5,3%) կազմում է 29,1%, իսկ հիդրոէլեկտրակայանի բաժինը՝ 22,1% (ծավալը՝ 1 681,0 մլն կՎտ/ժ, աճը՝ 15,3%)։

Արևային էլեկտրակայանները (մասնաբաժինը` 11,9%) հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 905,7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա (աճը` 33%), իսկ հողմային էլեկտրակայանները (մասնաբաժինը` 0,02%)` 1,0 մլն կՎտ/ժ (անկումը՝ 38%):