Рейтинг@Mail.ru
USD
364.18
EUR
420.08
RUB
4.3052
GEL
139.8
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+32

ՀՀ Կենտրոնական բանկը գրեթե 4 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 6,75%-ի

Այսօր, 16:32
Կենտրոնական բանկի տրամադրած լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 8,25%, իսկ բանկերից ԿԲ-ի ներգրավված միջոցների տոկոսադրույքը՝ 5,25%
ՀՀ Կենտրոնական բանկը գրեթե 4 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 6,75%-ի

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի  կայացրած նիստում որոշել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 6,75%-ի։

Ինչպես հայտնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը, միաժամանակ ԿԲ խորհուրդը Կենտրոնական բանկի տրամադրած լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 8,25%, իսկ բանկերից ԿԲ-ի ներգրավված միջոցների տոկոսադրույքը՝ 5,25%։

ՀՀ ԿԲ տոկոսադրույքի նվազեցման ցիկլը սկսվել էր 2023 թ.-ի օգոստոսին, երբ կարգավորողն այն 10,75%-ից իջեցրել էր մինչև 10,5%։ Հետագայում տոկոսադրույքը փուլ առ փուլ նվազել էր և 2025 թ.-ի դեկտեմբերին հասել 6,5%-ի, ինչից հետո պահպանվել էր այդ մակարդակում։ Սեպտեմբերի 15-ի որոշումը դարձել է տոկոսադրույքի առաջին բարձրացումը 2022 թ.-ի դեկտեմբերից ի վեր։