Рейтинг@Mail.ru
USD
377.29
EUR
436.15
RUB
4.8215
GEL
137.62
2026 թ. մարտի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Շուրջ 400 գինու փորձագետ՝ 60-ից ավել երկրից․ ՀՀ–ն պատրաստվում է մայիսին անցկացվող Concours Mondial de Bruxelles 2026 գինու հեղինակավոր համտես–մրցույթին

06.03.2026, 21:41
Համտես-մրցույթը համարվում է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթներից մեկը
Շուրջ 400 գինու փորձագետ՝ 60-ից ավել երկրից․ ՀՀ–ն պատրաստվում է մայիսին անցկացվող Concours Mondial de Bruxelles 2026 գինու հեղինակավոր համտես–մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի հանդիպում՝ նվիրված 2026 թվականի մայիսի 19-23-ը Հայաստանում կայանալիք Concours Mondial de Bruxelles 2026 գինու միջազգային համտես-մրցույթի նախապատրաստական աշխատանքների քննարկմանը։

Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ 

Քննարկվել են մրցույթի արդյունավետ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։ Գևորգ Պապոյանը վերահաստատել է գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու Հայաստանի հանձնառությունը 

Նշենք, որ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» համտես-մրցույթը համարվում է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթներից մեկը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի շուրջ 400 գինու փորձագետ 60-ից ավել երկրից՝ գինու վաճառողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ և ոլորտի այլ մասնագետներ։ Միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանին ներկայանալ որպես ժամանակակից և գրավիչ երկիր՝ գինու ու մշակութային զբոսաշրջության ուղղություն։ 

Նշվում է, որ այն կնպաստի հայկական գինիների միջազգային առաջխաղացմանն ու նոր գործընկերային կապերի ձևավորմանը։