Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 5 ապրանքախումբ, որոնց 9 ամսվա ընթացքում բաժին է ընկնում արտահանման ավելի քան 67%-ը

22.11.2024, 16:46
Էկոնոմիկայի նախարարությունը նշել է 2024 թ հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտահանումը կազմող հինգ հիմնական ապրանքնախմբերը
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 5 ապրանքախումբ, որոնց 9 ամսվա ընթացքում բաժին է ընկնում արտահանման ավելի քան 67%-ը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նշել է 2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտահանումը կազմող հինգ հիմնական ապրանքնախմբերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ։

- Ոսկի անմշակ, կիսամշակ կամ փոշի՝ 4,935,5 մլն ԱՄՆ դոլար (աճել է 13,0 անգամ)

- Ոսկերչական իրեր՝ 775,9 մլն ԱՄՆ դոլար (աճել է 10,3 անգամ)

- Հեռախոսային և հեռագրային ապարատ՝ 509,0 մլն ԱՄՆ դոլար (աճել է 29,6%)

- Ադամանդե քար՝ 456,1 մլն ԱՄՆ դոլար (աճել է 4,3%)

- Պղնձի հանքաքար, խտանյութ՝ 417,4 մլն ԱՄՆ դոլար (աճել է 15,1%)։

«2024 թվականի հունվար-սեպտեմբերին վերը նշված հինգ տեսակի ապրանքները միասին կազմում են ընդհանուր արտահանման 67,4 տոկոսը, մինչդեռ «Ոսկի անմշակ, կիսամշակ կամ փոշի» ապրանքախումբը կազմում է ընդհանուր արտահանման 46,9 տոկոսը»,-ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հայաստան. տնտեսական հեռանկարներ. 2024 թվականի հունվար-սեպտեմբեր» զեկույցում։

Գերատեսչությունը նշում է նաև, որ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի կողմից տնտեսական գործունեության ոլորտների միջև 24 և 32 ծածկագրերով տվյալների վերադասակարգման պատճառով վերանայվել են ոսկու արտահանման և ներմուծման ցուցանիշները։