Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում բենզինի գները նոյեմբերին նվազել են 6%-ով, իսկ դիզվառելիքինը՝ 9,9%-ով

05.12.2024, 14:20
Հայաստանում բենզինը 2024 թվականի նոյեմբերին էժանացել է 6%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 9,9%-ով
Հայաստանում բենզինի գները նոյեմբերին նվազել են 6%-ով, իսկ դիզվառելիքինը՝ 9,9%-ով

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինը 2024 թվականի նոյեմբերին, 2023 թվականի նոյեմբերի համեմատ, էժանացել է 6%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 9,9%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Ընդ որում, բենզինի և դիզելային վառելիքի գներն ընթացիկ տարվա նոյեմբերին, նույն տարվա հոկտեմբերի համեմատ, նվազել են համապատասխանաբար 0,7%-ով և 0,9%-ով։

Այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 5,5%-ով և 9,1%-ով։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի նոյեմբերին, 2023 թվականի նոյեմբերի համեմատ, գները նվազել են 2.1%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 0.2%-ով։