Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին աճել է 67,6%-ով՝ կազմելով 26,2 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, ըստ վիճակագրության տվյալների, 2024 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 26 232,0 մլն դոլար, ինչը 67,6 տոկոսով ավելի է 2023 թվականի հունվար-հոկտեմբերի ցուցանիշից, հայտնում է վիճակագրական կոմիտեն։
Ընդ որում, ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, ցուցանիշն աճել է 12,9%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ 9,7%-ով։ 2024 թվականի տասը ամիսների ընթացքում արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 10 335,7 մլրդ դրամ։
Հայաստանից արտահանումը 2024 թվականի հունվար-հոկտեմբերին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 95,1%-ով՝ կազմելով 11 550,6 մլն դոլար։ Հոկտեմբերին արտահանումն աճել է 23,1%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 7,5%-ով։ Արտահանումը 2024 թվականի տասը ամիսներին կազմել է 4 553.1 մլրդ դրամ։
Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 14 681,4 մլն դոլար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 50,8 տոկոս աճ։ Հոկտեմբերին այս ցուցանիշը տարվա կտրվածքով աճել է 6,6%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 11,3%-ով։ Ներմուծումը հունվար-հոկտեմբերին կազմել է 5 782,6 մլրդ դրամ։