Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Առաջին 7 ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության 7%-անոց ցուցանիշ ունենք, տնտեսության հիմնական ճյուղերն աճում են․ Փաշինյան

28.08.2025, 13:10
Փաշինյանը նաև նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը, վերջին ամիսների տվյալներով, արագացման որոշակի միտումներ է ցուցաբերում
Առաջին 7 ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության 7%-անոց ցուցանիշ ունենք, տնտեսության հիմնական ճյուղերն աճում են․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Առաջին 7 ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության 7 տոկոսանոց ցուցանիշ ունենք: Ընդ որում՝ մեր տնտեսության հիմնական ճյուղերը աճում են, բավականին լավ աճի տեմպ ունենք, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։ 

Փաշինյանը նաև նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը, վերջին ամիսների տվյալներով, արագացման որոշակի միտումներ է ցուցաբերում։ 

«Հուլիսին ունեցել ենք 9.1 տնտեսական ակտիվության ցուցանիշ: Իհարկե, 7 ամսվա տվյալներով որոշակի մտահոգիչ է մշակող արդյունաբերության թիվը: Բայց այստեղ վերաարտահանման հետ կապված պրոցեսներ կան, որոնք փոխվել են։ Հուլիսին 4.2 տոկոս աճ ունենք արդյունաբերության, բայց արդյունաբերությունը մեր ամենաթույլ կետերից է եղել ավանդաբար: Բայց ես կարծում եմ, որ քաղաքական և տարածաշրջանային պրոցեսները, այդ թվում՝ սպասվող ապաշրջափակումը, պետք է դուրս բերեն նոր որակ և նոր հարթություն», – ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ նախորդ շրջանում, մասնավորապես՝ բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, միջին աշխատավարձերի համեմատություն է արել և արձանագրել, որ ՀՀ քաղաքացիները, 2018 թվականի համեմատ, առնվազն 50 տոկոսով ավելի լավ են ապրում: 

«Պետք է ընդգծեմ, որ, իհարկե, շատ ամբիցիոզ է հնչում այդ հայտարարությունը, բայց պետք է նաև ընդգծեմ, որ հենց այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ, Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում: Սա ես չեմ ասում, որպես որևէ արտառոց բան, որովհետև հենց մեր ցանկացած զարգացման տրամաբանությունն այն է, որ ամեն հաջորդ տարվա ցանկացած կետում մենք ունենանք մեր բարեկեցության ամենաբարձր աստիճանը», – ասաց Փաշինյանը։