Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+18

«ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ». Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը

12.09.2024, 10:37
Ֆորումի բիզնես ծրագիրը ներառում է շուրջ 30 միջոցառում
«ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ». Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված ֆորումի հիմնական թեման է՝ «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։

Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ղեկավարների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, արտահանման ներուժի խթանմանը, տնտեսվարող սուբյեկտների միջև կոոպերացիոն կապերի ձևավորմանը և ներդրումային և նորարարական ներուժի համադրությամբ սիներգիկ էֆեկտին հասնելուն:

Ֆորումի բիզնես ծրագիրը ներառում է շուրջ 30 միջոցառում։ Հիմնական թեմաները ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների ամենաարդիական և տարածված հարցերի վերհանումն է։

Ֆորումին մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 13:00-ն գրանցվել հետևյալ հղումով https://forum.eaeunion.org/participants/։