Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում ռուսական ներդրումների մակարդակը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար․ Կոպիրկին

25.11.2024, 11:16
Նրա խոսքով՝ հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման կատալիզատորը մեծապես հանդիսանում է ԵԱՏՄ հարթակում համագործակցությունը

Հայաստանում ռուսական ներդրումների մակարդակը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար․ Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր մակարդակը կազմում է մոտ 4 մլրդ դոլար, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման կատալիզատորը մեծապես հանդիսանում է ԵԱՏՄ հարթակում համագործակցությունը։

«Փոխադարձ առևտրի տպավորիչ ցուցանիշները պարզապես անհնարին կլինեին առանց ԵԱՏՄ մարմինների արդյունավետ ջանքերի` վերացնելու առևտրային և վարչական խոչընդոտները, ապահովելու անդամ պետությունների անցումը միասնական տեխնիկական, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական ստանդարտներին, ձևավորելու հստակ համակարգում եվրասիական տնտեսական տարածքի երկրների իրավասու պետական գերատեսչությունների միջև»,-ասել է նա։